ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ
Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am
![Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am](up/article/big/file_36360_416180.jpg)
Շիզոֆրենիայի և երկբևեռ խանգարման հետ կապված գենետիկ տատանումներն առավել հաճախ հանդիպում են ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում՝ պարզել են իսլանդացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Neuroscience ամսագրում:
«Մեր աշխատանքը վկայում է ստեղծագործական ունակությունների վրա գենետիկ գործոնների ուղիղ ազդեցության մասին և չի պաշտպանում այն գաղափարը, թե հոգեկան խանգարումներով տառապող մարդկանց հետ փոխազդեցությունն ազդում է ստեղծագործական հակվածության վրա: Մեր հիմնական արդյունքն այն է, որ ստեղծագործական ունակությունների առկայությունը, որոնք գոնե մասամբ կախված են տարածված գենետիկ տարբերակներից, ուղեկցվում է հոգեկան հիվանդությունների մեծ ռիսկով, որը կապված է նույն գենետիկ տարբերակների հետ»,- իրենց հոդվածում գրում են Իսլանդիայի համալսարանից Քարի Ստեֆանսոնը և նրա գործընկերները:
Գիտնականներն օգտագործել են 2 մեծ գենետիկ հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ, ու որոնց շարքում եղել են և՛ հոգեպես առողջ մարդիկ, և՛ շիզոֆրենիա ու երկբևեռ խանգարում ունեցողներ: Գիտնականները պարզել են հոգեկան հիվանդությունների զարգացման հետ կապված գենետիկ տատանումները, հետո ստուգել են՝ արդյոք կարելի՞ է այդ տարբերակների առկայությամբ կանխատեսել հոգեկան խանգարումները:
Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են դերասանների, պարողների, երաժիշտների, նկարիչների ու գրողների պրոֆեսիոնալ միավորումների անդամ հազարից ավելի իսլանդացիների գենոմները և ցույց տվել, որ նրանց դեպքում հայտնաբերված գենետիկ տարբերակները 17%-ով ավելի հաճախ են հանդիպում, քան այլ մասնագիտությունների տեր մարդկանց դեպքում:
Գիտնականները նման արդյունքներ են ստացել նաև 8.893 շվեդների և 18.452 հոլանդացիների տվյալների ուսումնասիրության դեպքում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Եթե ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի. hapak.am Եթե ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի. hapak.am](up/article/small/file_56341_9120027.jpg)
Մեր ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի, նախկինում բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, վերջին ամիսներին հոգեբույժի կողմից նշանակված դեղերը չի խմում, արդյունքում վիճակը վատացել է...
![](images/calendar.png)
![Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am](up/article/small/file_55141_2747127.jpg)
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
![](images/calendar.png)
![Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները. news.am Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները. news.am](up/article/small/file_43671_9569340.jpeg)
Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են արտասովոր ազդանշանային ՌՆԹ մոլեկուլը, որի բացակայությունը հանգեցնում է շիզոֆրենիայի առաջացման եւ «գլխում ձայների» ի հայտ գալուն...
![](images/calendar.png)
![Գիտնականներն ուսումնասիրել են ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղը. news.am Գիտնականներն ուսումնասիրել են ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղը. news.am](up/article/small/file_40746_1109304.png)
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները (Imperial College London)` Բերկլիի հիմնադրամի հետ աշխատելով, առաջին անգամ, տեսողական առումով, արձանագրել են մարդու ուղեղի վրա ԼՍԴ-ի` կիսասինթետիկ...
![](images/calendar.png)
![Հոգեկան հիվանդությունների պատճառը ծանր կյանքն է, ոչ թե գեները. news.am Հոգեկան հիվանդությունների պատճառը ծանր կյանքն է, ոչ թե գեները. news.am](up/article/small/file_40596_7202031.jpg)
Հոգեկան հիվանդություններն առաջանում են ո՛չ միայն գեների, այլեւ ծանր կյանքի պատճառով է, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ մասին հայտնում է Psychology Today պարբերականը...
![](images/calendar.png)
![Շաքարախտի դեմ դեղորայքը կհաղթի կոկայինից կախվածությանը. 1in.am Շաքարախտի դեմ դեղորայքը կհաղթի կոկայինից կախվածությանը. 1in.am](up/article/small/file_39912_5669651.jpg)
Բայեթա դեղահաբը, որը գլյուկագոնանման պեպտիդ-1-ի կրկնօրինակն է (GLP-1), կարգավորում է սննդային վարքագիծը: Ներկա պահին այն նշանակվում է ճարպակալման և 2-րդ կարգի շաքարախտի դեպքում...
![](images/calendar.png)
![Գիտնականները բացատրել են, ինչպես ու որտեղից են հայտնվում հալյուցինացիաները. news.am Գիտնականները բացատրել են, ինչպես ու որտեղից են հայտնվում հալյուցինացիաները. news.am](up/article/small/file_38432_1058299.jpg)
Իրականության աղավաղված ընկալումը բնորոշ է ո՛չ միայն հոգեկան խանգարումներ ունեցողներին. գործնականում յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ տեսել կամ լսել է այն, ինչ իրականում գոյություն չի ունեցել։ Դրան առավել հաճախ...
![](images/calendar.png)
![Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի առաջացման մեխանիզմը. news.am Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի առաջացման մեխանիզմը. news.am](up/article/small/file_35701_9050100.jpg)
Դյուկի համալսարանի ֆիզիոլոգները մկների վրա իրականացվող փորձարկումների ընթացքում ունիվերսալ մոլեկուլյար մեխանիզմ են բացահայտել, որը շիզոֆրենիա առաջացնող երեք տեսակի...
![](images/calendar.png)
![Գիտնականները հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ կապ են գտել. news.am Գիտնականները հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ կապ են գտել. news.am](up/article/small/file_34123_2859861.jpg)
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղում միանման որոշ փոփոխություններ են տեղի ունենում. անկախ հոգեկան հիվանդության տեսակից՝ նրանց գլխուղեղի գորշ նյութի...
![](images/calendar.png)
![Որոշ դեղամիջոցներ խթանում են տկարամտությունը. գիտնականներ. 1in.am Որոշ դեղամիջոցներ խթանում են տկարամտությունը. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_33826_5226056.jpg)
Մեծ տարածում ունեցող որոշ դեղամիջոցների տևական օգտագործումը բարձրացնում է ծերունական տկարամտության զարգացման ռիսկը՝ հաստատում են ամերիկացի հետազոտողները...
![](images/calendar.png)
![Ուսումնասիրողները փնտրում են հոգեկան հիվանդության առաջացման պատճառը. 1in.am Ուսումնասիրողները փնտրում են հոգեկան հիվանդության առաջացման պատճառը. 1in.am](up/article/small/file_33736_2698230.jpg)
Գիտնականները հինգ գեներ են հայտնաբերել, որոնք ազդում են մարդու գլխուղեղի գործունեության վրա: Այս բացահայտումը կօգնի պարզել այն գենետիկ պրոցեսները, որոնք ընկած են նյարդա-հոգեկան հիվանդությունների հիմքում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHWiqXO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403